ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անգելա Մերկելը չորրորդ անգամ ճանաչվում է «տարվա կին»

Անգելա Մերկելը չորրորդ անգամ ճանաչվում է «տարվա կին»
03.02.2014 | 16:12

Համաձայն Forbes Woman ամսագրի վարկանիշի՝ 2013թ.-ի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Եվրամիության «երկաթե լեդին», ում ուսերին է դրված եվրոյի կայունության պատասխանատվությունը, Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլերն է, արդեն երրորդ անգամ է վերընտրվում և չորրորդ անգամ է գլխավորում «ամենաազդեցիկ կանանց» վարկանիշային աղյուսակը։
«Տասնյակում» հայտնվել են նաև դերասանուհի Անջելինա Ջոլին, ով անցյալ տարի ինքնակամ հեռացրել էր կրծքագեղձը՝ քաղցկեղի նկատմամբ ժառանգական հակում ունենալու պատճառով, և Քեյթ Միդլթոնը, որը լույս աշխարհ է բերել Մեծ Բրիտանիայի գահաժառանգին։
Վարկանիշային աղյուսակում նշված է նաև ՌԻԱ Նովոստի գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը: Վերջինս ՌԻԱ-ի գլխավոր խմբագրի պաշտոնը ղեկավարել է ավելի քան 10 տարի: Եվ այդ ժամանակաշրջանում ՌԻԱ գործակալությունը դարձել է Ռուսաստանի լավագույն լրատվական գործակալությունը:
Վարկանիշի մասնակիցներ են դարձել նաև կանայք աշխարհի տարբեր երկրներից: Այս անգամ աղյուսակը կազմողները նրանց տարբեր հորիզոնականներում չեն «բաժանել» և միայն առանձնացրել են Մերկելի առաջատար լինելը։
Մերկելի կենսագրության ընդհանուր գծերը շատերին է ծանոթ, սակայն նրա անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նրա գործընկերներն ու հակառակորդները կանցլերի հաջողությունը պայմանավորում են նրա մասնագիտական պատրաստվածությամբ, ժողովրդին մոտ լինելով և ֆինանսական և նյութական հավակնությունների բացակայությամբ։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ